Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 11:03 18-02-2022

Սպասարկման ոլորտը հայտնվել է օրենքի նախագծեր մշակող անգրագետների թիրախում

2022 թ․ հունվարից հանրային սննդի կետերում, հյուրանոցներում, մարզասրահներում, համերգասրահներում և մշակութային այլ վայրերում մարդկանց մուտքը թույլատրվում է միայն պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում։ Հակառակ դեպքում՝ նրանց կարգելվի օգտվել վերոհիշյալ ծառայություններից։ Արդյո՞ք սա մարդու իրավունքների խախտում չէ, և ի՞նչ կարծիքի են ոլորտի մասնագետները։

Oragir.news-ը զրուցել է «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանի հետ։ Սպասարկման ոլորտում QR կոդի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը դարձել է պարտադիր, արդյոք սա չի՞ ազդի զբոսաշրջության ոլորտի վրա:

- Այո դուք ճիշտ եք, վերոհիշյալի առկայության դեպքում է, որ սպասարկում կիրականացվի, բայց չգիտես՝ ինչու օրենքները գրելիս գլոբալ վերլուծություն չի կատարվում։ Ինչո՞ւ հենց ռեստորանները, սրճարանները կամ այլ օբեյկտներն են հայտնվել օրենքի թիրախում։ Սա երևի խոսում է առողջապահության ոլորտի կամ օրենքների մշակմամբ զբաղվողների, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման կամ անգրագիտության մասին։ Ինչո՞ւ են կարծում, որ մեծ խանութներում, որտեղ մարդիկ անարգել կարող են մտնել և դուրս գալ, այդտեղ վարակի դեպքեր չեն լինի։ Կարծում եմ՝ օրենքը պետք է տարածվի բոլորի վրա անխտիր։ Առանձնացնել մի քանի ոլորտներ, որոնք մեր տնտեսության ողնաշարն են, և օրենքը խիստ կիրառել այդտեղ, անտրամաբանական և անգրագետ քայլ է։ Իսկ ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտում QR կոդի առկայությանը, ապա պետք չէ նեղվել և նեղսրտել։ Մենք միակը չենք աշխարհում, որ պայքարում ենք քովիդի դեմ, և բոլոր երկրներում QR կոդի մշակույթը կա, և ընգծված է մարդկանց կյանքում, և նրանք, ովքեր պետք է գան, Հայաստանը բացահայտելու, հաստատ իրենց երկրում արդեն իսկ կրում են այդ մշակույթը։ Սրանով կարծում եմ, որ զբոսաշրջիկների թիվը չի նվազի։ Այլ հարց է, որ ներքին տուրիզմի և սպասարկման ոլորտի ներկայացուցիչները այս օրենքի շրջանակներում դեռ շարունակելու են աշխատել վնասով։

-Գյումրիում սպասարկման ոլորտի ներկայացուցիչներն ինչպիսի՞ արձագանք են տալիս այս հարցին:

- Սպասարկման ոլորտն այս իրավիճակից շատ նեղսրտած, ճնշված ու վիրավորված է, որովհետև այդ օրենքները սահմանողները կամ գրողները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ոչ պրոֆեսիոնալներ են, փնթի՝ իրենց աշխատանքի մեջ։ Խորը վերլուծություն չեն արել, չեն քննարկել ոլորտի ռիսկերն ու սպառնացող վտանգները։ Հաշվի չառնելով, որ մարդիկ բոլոր տեղերում կարող են վարակվե՝ ինչո՞ւ հենց սպասարկման ոլորտն է անընդհատ հարվածների տակ։ Որքա՞ն կարող ենք տնտեսության այս ճյուղին վերցնել օղակի մեջ և ճնշել, փոխանակ ձեռք մեկնեն, մի բան էլ ավելի են հարվածում։

- ՀՀ կառավարության որոշմամբ, ծխելու դեմ պայքարի շրջանակներում շուտով սրճարաններում և սպասարկման այլ ոլորտներում կարգելվի նաև ծխելը։ Սա ևս իր բացասական ազդեցությունը չի՞ թողնի սպասարկման ոլորտի աշխատանքի վրա:

- Սպասարկման ոլորտին, մասնավորապես՝ ռեստորաններին և սրճարաններին առնչվող յուրաքանչյուր օրենք արդեն ճնշող է, նորից եմ կրկնում, ինչո՞ւ հենց այս փոքրիկ հատվածն է հայտնվում ապտակի տակ։ Բայց ինչ վերաբերում է ծխախոտի և ծխելու մասին օրենքին, որով այսուհետ կարգելվի փակ տարածքներում ծխելը, ողջունելի է այն առումով, որ մենք նույնպես վերջապես կունենանք քաղաքակիրթ չափորոշիչներին բնորոշ սպասարկում։ Նախկինում կային բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, որտեղ ծխելու համար տարածքներ առանձնացված չէին, բոլոր սրահներում հնարավոր էր հանդիպել ծխող մարդկանց, որը բավականին տհաճ էր չծխողների համար։ Մենք պետք է վերջապես հասկանանք, որ փակ տարածքներում ծխելը արգելված է։ Այս օրենքը կարծում եմ, պետք է, որ տա իր դրական արդյունքները։ Բայց շատերը նաև սրճարան էին մտնում՝ խոսքը բացօթյա սրճարանի մասին է՝ սուրճ խմելու և ծխելու համար։ Այստեղ առաջ է գալիս այլ լուրջ խնդիր ևս, կարծում եմ տնտեսվարողները պետք է կարողանան ելքեր գտնել, նոր տարածքներ կառուցել, որպես ծխարաններ, սա էլ նրանց համար լրացուցիչ լուրջ ծախսեր են։

-Գյումրիում զբոսաշրջության ոլորտը վերջին ժամանակներս ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրել:

- 2021թ․ բավականին լավ արդյունքներով ենք փակել, իսկ 2022-ը բավականին պասսիվ ենք սկսել՝ ի տարբերություն նախորդ տարիների, քանի որ կառավարությունն այս տարի որոշեց կրճատել հանգստյան օրերի թիվը, բայց նաև այս ժամանակահատվածը զբոսաշրջության սեզոն Շիրակի համար չի համարվում։ Հույս ունենք, որ գարնան գալուն պես կաշխուժանա ոլորտի կյանքը։

Արման Բաղդասարյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում