Ներքին 2 տարի առաջ - 07:25 26-01-2024

Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը կոլապսի կհասցնի՞ բնակարանաշինության ոլորտը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օրաթերթը նախկինում գրել էր, որ բնակարանաշինությունը գտնվում է կոլապսի եզրին։

Ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների՝ կանխատեսվում է՝ հաջորդ տարի՝ 2024 թվականից, անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու են։

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ բնակարանաշինության համար վերցված հիփոթեքային վարկերի շեմը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը։ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին բնակելի շենքերի գործարկումը, իրականացված շինարարությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երեւանի, կազմել է 92 մլդ 803 մլն դրամ։ Նման թվային պատկերի հիմնական պատճառը, ըստ Կենտրոնական բանկի, եկամտահարկի վերադարձի օրենքի առկայությունն է։ Տնտեսագետները, որոնք ուսումնասիրել են ՀՀ բնակարանաշինության ոլորտը, կանխատեսում են, որ օրենքի սահմանափակումից հետո, երբ այն գործի մարզերում, թվային այս սանդղակը կարող է նվազել։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել