Ներքին 4 տարի առաջ - 12:32 17-02-2022

Կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը Հայաստանում նվազման միտում ունի․ Ավանեսյան

Կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը Հայաստանում նվազման միտում ունի, բայց հիվանդանոցները դեռ ծանրաբեռնված են։ Այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այո՛, օմիկրոն շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթև են ընթանում, բայց սա չի նշանակում, որ մենք չունենք ծանր դեպքեր»,- ասաց նա։

Ավանեսյանը շեշտեց, որ հոսպիտալացված քաղաքացիների 88 տոկոսը պատվաստված չեն ու հիվանդությունը բավական ծանր են տանում։
Առողջապահության նախարարը նշեց, որ համաշխարհային գիտական գնահատականներ կան, որ կորոնավիրուսը կարող է վերածվել սովորական վիրուսային հիվանդության` որոշակի սեզոնային սրացումներով։ Բայց ասել, որ համավարակն ավարտվում է, նրա խոսքով, առայժմ վաղ է։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում