Խոսք 4 տարի առաջ - 22:21 16-02-2022

Մեծ մասի ակնկալիքները կբավարարվեն. Արծրուն Հովհաննիսյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստ արդեն կայացել է։ Թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել հանձնաժողովի նիստերին, և որքանո՞վ է արդյունավետ լինելու քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ԱԺ 44-օրյա քննիչ հանձնաժողովի փորձագետ, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որն ակտիվ մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին։

Oragir.news-ի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այս հանձնաժողովից և հիմնականում ինչի՞ վրա է ուշադրություն դարձնելու՝ ասաց.

«Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյանը որ ասել է, միայն քննիչ հանձնաժողովի մասին չի ասել, և այնտեղ բազում հետաքրքիր նախաձեռնություններ էլի կան, որոնց մասին առաջիկայում պատգամավորները կբարձրաձայնեն, դա բնավ կապ չունի պատերազմի հետ, դա է նկատի ունեցել» ։
Հովհաննիսյանի խոսքերով՝ ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ինչպես ընդամենը ցանկացած հայ մարդ, ինքն էլ ակնկալիք ունի այդ հանձնաժողովից. «Մենք էլ մեր սխալները վեր կհանենք, կուղղենք, որպեսզի ողբերգությունը մեր պատմության ընթացքում այլևս չկրկնվի»։

Թե հանձնաժողովը հանրության հարցերին պատերազմի վերաբերյալ ինչքանով կբավարարի՝ ասաց, որ հանրությունը միատարր մարմին չէ, հանրությունը կարող է շատ բազմաշերտ լինել, բայց հավատում է, որ մեծ մասի ակնկալիքները կբավարարվեն։

Թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել հանձնաժողովի առաջին նիստին՝ ասաց. «Ես քաղաքական բաներ չեմ մեկնաբանում, խնդրում եմ ինձ էս բաների մեջ չմտցնեք, իհարկե, պատերազմ տեսած պետություն, որն անցնում է՝ որ դարաշրջանում ուզում է լինի, հանձնաժողով ստեղծելը բնական երևույթ է»։
Իսկ արդյո՞ք նորաստեղծ հանձնաժողովը չի հետևի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի օրինակին՝ ասաց. «Այնպես չէ, որ ապրիլյանի նյութերը գնացել, կորել են, ես ծանոթացել եմ նյութերին, բայց ինչ-ինչ պատմությունից ելնելով՝ ուժային տարբեր կառույցներ, գերատեսչություններ դեմ են դրանց հրապարակմանը, բայց հանրության համար դա պետք է, հաստատ այդպես չի մնա»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում