Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:50 12-02-2022

Երևանի քաղաքապետին մեկդ արթնացրեք. Փաստ

Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործավարական խորհրդակցության ժամանակ բողոքել է տրանսպորտում սկոտչով ամրացված ալկոգելերից, որ դրանք շատ կեղտոտ են, նաև կանգառասրահներից, քանի որ դրանք փնթի, կեղտոտ վիճակում են:Գրում է «Փաստ» օրաթերթը փետրվարի 12-ի համարում։

«Ճիշտ է ասել, ամեն ինչ հենց այդպես է: Սակայն զարմանալի է, որ քաղաքապետը ուշադրություն չի դարձնում բուն տրանսպորտի վիճակին, որը գնալով ավելի վատ է աշխատում: Եթե որոշ ժամանակ առաջ դեռ երբեմն-երբեմն ստուգումներ էին իրականացվում հասարակական տրանսպորտի հետ կապված, ապա երկու ամիս է՝ ներքաղաքային տրանսպորտը բառիս բուն իմաստով դարձել է կորոնավիրուսի «ինկուբատոր», իսկ որոշ երթուղիներ փաստացի չաշխատելու հաշիվ են»,-գրում է թերթը և Հրաչյան Սարգսյանին ցույց տալիս Թբիլիսյան խճուղու օրինակը․

«Օրինակ՝ լավ կլիներ՝ Հրաչյա Սարգսյանը այցելեր Թբիլիսյան խճուղի ու փորձեր տրանսպորտից օգտվել. ժամանակին 10-15 րոպե ինտերվալով աշխատող թիվ 21 երթուղին գրեթե գոյություն չունի, կարող ես ժամերով ապարդյուն սպասել, իսկ միջքաղաքային թիվ 259 երթուղու վրա հույս դնելն առնվազն անիմաստ է: Արդյունքում թիվ 21 երթուղու՝ հազվադեպ հանդիպող հնադարյա «գազելներն» այնքան լեցուն են, որ երբեմն զարմանում ես, թե ինչպես են դրանք ընդհանրապես տեղ հասնում:Նույն վիճակն է նաև մի քանի այլ թաղամասերում:

Ի դեպ, բնակիչների հարցումներին քաղաքապետարանից պատասխանում են, թե ընդհանուր «բարեփոխումների» համատեքստում հարցը կուսումնասիրվի: Հնարավոր չէ՞ եղած վիճակում գոնե աշխատանքի ինտերվալը վերահսկել, մինչև «բարեփոխումների» անորոշ հեռանկարը, թե՞ սովորություն է դարձել օրվա բոլոր պաշտոնյաների համար՝ թքած ունենալ մարդկանց վրա: Թե չէ՝ ալկոգել, կանգառասրահ...»,- գրել է «Փաստը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել