Կոմիտասին բացահայտել ենք Սիրուշոյի երգից․ Հայաստան եկած թուրքերը՝ Կոմիտասի պանթեոնում

Խոսք 3 տարի առաջ - 17:14 09-02-2022

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են եկել Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ։ Կոմիտասի անվան պանթեոնում հանդիպեցինք նրանցից 2-ին՝ մեկը, որը ներկայացավ որպես Ումուդ, Ստամբուլից էր, նրա ընկերը՝ Մարդին քաղաքից։

Oragir.news-ը նրանցից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով են Հայաստան եկել․

«Մենք 2 պատմաբաններ ենք, գիտնականներ, մենք Թուրքիայում ուսումնասիրում ենք Հայաստանում քրիստոնեության պատմությունը, մեզ շատ է դուր գալիս տարածքը, մենք 2 տարի է՝ երազում էինք սրա մասին։ Ահա թե ինչու եկանք»,- պատասխանեց Ումուդը։

Հարցրինք՝ հավանո՞ւմ են Հայաստանը․ «Այո, շատ է դուր գալիս, կան շատ գեղեցիկ վանքեր և եկեղեցիներ, և մեզ շատ է դուր գալիս Կոմիտասի պանթեոնը, այն շատ ինտելեկտուալ վայր է հայ ժողովրդի համար»։

Հայաստանի իշխանություններն ասում են, որ կարելի է թուրքերի հետ կողք կողքի ապրել, Դուք, որպես թուրք, ի՞նչ եք կարծում՝ հարցրինք Հայաստան եկած թուրքին․

«Այո, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց, այո, կարող ենք, ինչո՞ւ ոչ։ Մենք արդեն 1 շաբաթ է՝ այստեղ ենք, և երբ մենք ասում ենք, որ Թուրքիայից ենք, նրանք հարցնում են՝ ի՞նչ, ինչո՞ւ եք այստեղ, և երբ մենք շարունակում ենք խոսել, նրանք հասկանում են մեր մենթալիտետը, իսկ մենք հասկանում ենք նրանց մենթալիտետը։ Այո, մենք կարող ենք լինել ընկերներ, ինչո՞ւ ոչ, մենք քաղաքականությանը նշանակություն չենք տալիս, եթե լավ մարդ ես, ուրեմն լավ մարդ ես, եթե վատն ես, ուրեմն վատն ես, մենք նշանակություն չենք տալիս քաղաքականությանը, ազգային պատկանելությանը և նման բաներին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդությունը պետք է այսպես մտածեն և համագործակցեն»,- ասաց Ումուդը։

Դուք այժմ Կոմիտասի անվան պանթեոնում եք, ի՞նչ գիտեք Կոմիտասի մասին՝ հարցրինք Ումուդին․ «Ես գիտեմ Կոմիտասի մասին, ես նրան բացահայտել եմ Սիրուշոյի երգից, ոչ «Զարթոնքը», այլ «Պռեգոմեշը»։ Ես լսեցի Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը, որի սկզբից մի հատված սկսվում էր Կոմիտասի երգով, ես մի քիչ փնտրեցի, Ստամբուլում հայ ընկերներ ունեմ, ես նրանց հարցրի, և ինձ ասացին, որ նա կարևոր մտավորական է հայերի համար, հետո կարդացինք, թե ինչեր է նա արել, նա արխիվացրել է անատոլիական երգերը և այդպիսի բաներ, և մենք իսկապես հավանեցինք նրան և այն, ինչ նա արել է» ,- ասաց թուրք զբոսաշրջիկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը