Ներքին 4 տարի առաջ - 13:42 07-02-2022

ԵՄ դեսպանատունն է աջակցում իշխանությանը՝ դատավորներին ճնշելու համար. Արամ Վարդևանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։

Oragir.news-ը կապ հաստատեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է դատավորներների, մասնավորապես՝ Բորիս Բախշիյանի նկատմամբ, իշխանության կողմից ճնշումներ գործադրելու հիմնական պատճատը։ Վարդևանյանն ասաց, որ դա բացասական հիմքերի ամրապնդման գործընթացի տրամաբանության մեջ է՝ նշելով, որ այս իշխանությունը չի հանդուրժում անկախ դատական համակարգը։

«Այս իշխանությունը չի հանդուրժում անգամ մեկ անկախ դատավորի, և դա իրենք ցույց են տալիս ամբողջ աշխարհին և ՀՀ ժաղովրդին։ Բայց այդ ամենը նման վճռականությամբ անելու համար պետք է լինեն կոնկրետ աջակցության օղակներ»։

Ըստ Վարդևանյանի՝ աջակցության օղակները առնվազն ԵՄ դեսպանատունն է և միջազգային այն կառույցները, որոնք առնվազն լուռ աջակցությամբ հետևում են այս գործընթացին։

Oragir.news-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության պետական պաշտոնյաների հանդեպ ճնշումները հատկապես Սյունիքի մարզում, պատասխանեց, որ ճիշտ է, որ հատկապես Սյունիքի մարզի նկատմամբ է այս իշխանությունների մոտ առանձնահատուկ վերաբերմունք, բայց ընդհանուր մթնոլորտը համանման է։

«Այստեղ՝ այս դեպքով, ես, օրինակ, ուզում եմ ընդգծել, որ խնդիրը ամբողջ դատական համակարգի նկատմամբ է, որ այլևս այս իշխանությունները մտածելու են ոչ միայն վերաքննիչ բողոքներ ներկայացնելու մասին, այլ դրա փոխարեն դիմելու են ԲԴԽ, ստանալու են միաձայն համաձայնություններ, և կալանավորելու են դատավորներին, այն դատավորներին, որոնք իրենց համար դուրեկան, հաճելի, համրաշխ չեն»։

Վարդևանյանը նշեց, որ այս գործելաոճը նոր փուլի ազդարարումն է, և այլևս ոչ թե պետք է մտածենք իրավունքի գերակայության սկզբունքի մասին, այլ՝ առհասարակ իրավունքի գոյության մասին։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն