Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:33 04-02-2022

Ադրբեջանցիներն ասում են, որ հայերը թունավորված են Սփյուռքից․ ՄԻՊ

Այսօր ՄԻՊ Արման Թաթոյանը հերթական ասուլիսի ժամանակ խոսեց իր հրապարակած զեկույցի մասին, որը վերաբերում է պատերազմից հետո Ադրբեջանի կողմից տարվող թշնամանքի քաղաքականությանը․

«Այսօրվա ասուլիսը վերաբերում է իմ նոր զեկույցին, թե ինչ վիճակում է ատելության և թշնամանքի քաղաքականությունը ադրբեջանական իշխանության կողմից և եզրահանգումը, թե ինչ ազդեցություն ունի հետագա խաղաղության վրա։ Այս զեկույցում ամեն բան հիմնված է օբյեկտիվ փաստերի վրա և կատարվել է բնօրինակից՝ թարգմանությամբ։ Ադրբեջանական ատելությունը հիմնված է 2 հիմնական հենասյունների վրա․ դրանք են կրոնական և էթնիկ պատկանելիությունը։ Ադրբեջանցիների կողմից ատելության է արժանանում առհասարակ հայկականությանը վերաբերող ցանկացած երևույթ՝ սկսած երկրին վերաբերող ատելությունից և վերջացրած մարդկանցով։ Ադրբեջանցիները անընդհատ թիրախավորում են մարդկանց։ Դրանց օրինակ է այն, որ ադրբեջանցիները ասում են , որ հայերը գերեզմանից հանում են մահացած մարդկանց, հանում նրանց ոսկե ատամները, հալեցնում և վաճառում։

Ադրբեջանցիները անում են այսպիսի համեմատություններ, որպեսզի հատուկ ատելություն առաջացնեն մարդկանց միջև։ Դրանցից են օրինակ՝ «շներ», «շակալներ», «հիվանդ հոգեբանություն ունեցող մարկիք» և այլ արտահայտություններ։ Նրանք անընդհատ փորձում են ցույց տալ իրենց առավելությունը հայերի նկատմամբ և հաճախ ասում են, որ հայերը թունավորված են և այդ թույնը գալիս է Սփյուռքից»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը