Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:10 02-02-2022

Գիտնականները խոսել են ԱՄՆ-ում և Եվրոպայում լոքդաունների հետևանքների մասին

ԱՄՆ-ում և Եվրոպայում 2020թ.-ի գարնանը կորոնավիրուսով պայմանավորված լոքդաունները COVID-19-ից մահացության մակարդակը նվազեցրել են ընդամենը 0.2%-ով, բայց միևնույն ժամանակ հանգեցրել են տնտեսական և սոցիալական հսկայական բացասական հետևանքների։ Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտության տվյալներին։

«Արդյունքում, կարելի է պնդել, որ լոքդաունների քաղաքականությունն անհիմն է և պետք է հրաժարվել դրանից՝ որպես համավարակին հակազդելու քաղաքականության գործիք»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Գիտնականները կարծում են, որ COVID-19-ով հիվանդների ինքնամեկուսացումն ավելի արդյունավետ միջոց է, քանի որ այն նվազեցրել է հիվանդությունից մահացության մակարդակը 2.9%-ով։ Սակայն, այս միջոցը ևս բարձրացրել է բացասական ազդեցության աստիճանը, այդ թվում՝ ընտանիքի շրջանում, և վարակվածներին զրկել է ավելի ապահով վայրեր՝ զբոսայգիներ, լողափեր և այլ բաց տարածքներ այցելելու հնարավորությունից, նշել են փորձագետները:

Հետազոտության մեջ ասվում է, որ լոքդաունները հանգեցրել են գործազրկության աճի, կրթական գործընթացի որակի անկման, ընտանեկան բռնության և դեղամիջոցներով գերդոզավորման դեպքերի աճի։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ