Արտաքին 4 տարի առաջ - 13:12 14-03-2022

ԱՄՆ-ը Չինաստանին նախազգուշացրել է ՌԴ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու դեպքում լուրջ հետևանքների մասին

Նախօրեին ամերիկյան առաջատար պարբերականների աղբյուրները հաղորդել էին, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից, սակայն հստակ հայտնի չէ, թե հատկապես ինչ օգնության մասին է խոսքը, ինչպես են արձագանքել Չինաստանի իշխանությունները, և արդյոք նման խնդրանք ընդհանրապես եղել է, թե՝ոչ։

«Մենք Պեկինին ասել ենք, որ թույլ չենք տա, որ որևէ պետություն փոխհատուցի Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցներից կրած կորուստները»,- CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ տեղյակ չէ Ռուսաստանի խնդրանքի մասին:

Սալիվանի նախազգուշացումը հնչել է չինացի դիվանագետ և քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի հետ Հռոմում կայանալիք հանդիպումից առաջ, որտեղ քննարկելու են Ուկրաինայի տիրող իրավիճակը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը