Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:07 31-01-2022

Կարելի էր արժանապատվությունից ցածր համարել ու չանդրադառնալ նրա հայտարարություններին․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ինքը բանակցային գործընթացի վերաբերյալ տարբեր պնդումներ են անում, երբ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցային ամբողջ գործընթացին ծանոթ է, Սարգսյանը պատասխանեց․

«Գիտեք, կարելի էր արժանապատվությունից ցածր համարել, և չանդրադառնալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հնչած ելույթներին և հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով և մանիպուլյացիաներով։ Բայց կա 2 հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել Ձեր հրավերը, և այդ հանգամանքներից առաջինն այն է, որ այդ մեծամիտ արտահայտությունը, որ լսեցինք մենք՝ բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է։ Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին։ Փաստաթուղթ ընթերցելով դա անհնար է, նաև ես չեմ կարող ասել, որ ես ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդուարդ Նալբանդյան, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ։ Սա շատ կարևոր հանգամանք է, հարց է առաջանում․ բա մենք երբ եկանք իշխանության, ինչպե՞ս պատահեց, որ մենք հենց էն գլխից սկսեցինք, մեր կարծիքով, ճիշտ ճանապարհով գնալ․ որովհետև մենք, ոչ միայն ես, այլև Էդուարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով ու տարիներով քննարկում էինք այդ հարցերը այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին։ Կա այլ նկատառում ևս․ եթե այդպես մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, բա ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը, երբ իրենց առաջարկեցին նոր փաստաթուղթ, և իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք, և մի ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին՝ ասելով, որ չկա բանակցային պրոցես»։

Սերժ Սարգսյանը նաև հավելեց․

«Մինչև Լավրովի գաղտնազերծելը մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև, եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ։ Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհի առջև, երբ արտգործնախարար Լավրովը բացահայտեց այդ պրոցեսը»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել