Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է Լիլիթ Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:55 31-01-2022

Ինչպես է Վահագն Խաչատրյանը 1992-ին խաբել ընդդիմությանն ու դարձել քաղաքապետ

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Հանրապետության նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատրյանը, որն այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է, 1992 թվականին ընդդիմության ձայներով է դարձել քաղաքապետ, ապա անդամագրվել իշխանական ՀՀՇ-ին։

Վահագն Խաչատրյանը 1990 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, իսկ 1992 թվականին՝ Երևանի քաղխորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ, այսինքն՝ քաղաքապետ։ Այդ տարիներին Երևանի քաղխորհրդի անդամ եղած մեր զրուցակիցը, որը նախընտրեց անանուն մնալ, ուշագրավ մանրամասներ պատմեց Վահագն Խաչատրյանի ընտրությունից․

«1992 թվականին ինքը քաղաքապետ ընտրվեց ընդդիմադիրների ձայներով, ընդ որում՝ բացառապես ընդդիմադիր պատգամավորների ձայներով, բայց 1993-ի վերջին, 94-ի սկզբին արդեն դարձավ ՀՀՇ անդամ։ Ինքը ընտրվեց հակահհշական ձայներով, բայց դարձավ ՀՀՇ անդամ, այսինքն՝ խաբեց։ Ինքը պայմանավորվել էր, որ ընդդիմադիրները պետք է ստանձնեն քաղաքապետարանում կոնցեպտուալ պաշտոնները, բայց մի քանի ամիս հետո, «էսօր-վաղը» անելով, ինքը առանձին բանակցություններ էր վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և մի քանի ամիս հետո դարձավ ՀՀՇ-ի լիիրավ անդամ ու սկսեց կատարել բացառապես Լևոն Տեր-Պետրոսյնաի հրահանգները Երևանի քաղաքապետարանում։

Ես կարծում եմ, որ ինքը, այնուամենայնիվ սովորական «քցող» է, որովհետև, տեղյակ լինելով էն ժամանակվա ընդդիմադիրների հետ իր բանակցություններից, և իմանալով, թե ինքը ինչպես է դարձել Երևանի քաղաքապետ՝ քաղաքային խորհրդի նախագահ, ես այդպիսի եզրահանգման եմ գալիս»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Վահագն Խաչատրյանը ընտրվելուց հետո սկսել է ընդդիմադիրներին խոստումներ տալ․ «Ղարաբաղ կոմիտեի Համբարձում Գալստյանը քաղաքապետ էր, Դավթաշենի ինչ-որ մուտքում սպանվեց, դրանից անմիջապես հետո տեղի ունեցան քաղխորհրդի նախագահի նոր ընտրություններ, և ինքը հազիվ ընդդիմադիր ձայներով դարձավ նախագահ։ Իր հակառակորդը ՀՀՇ-ական էր, ազգանունը Հովհաննիսյան, անունը չեմ հիշի, և շատ քիչ ձայների տարբերությամբ ինքն ընտրվեց։ Ընտրվելուց անմիջապես հետո սկսեց խոստումներ տալը ընդդիմադիրներին ու խաբեց։ Այդ ժամանակ քաղաքային խորհրդի նշանավոր ընդդիմադիրներ էին հանրապետական Յուրի Բախշյանը, Հայկ Բաբուխանյանը և ՍԻՄ-ից ևս մի քանի հոգի»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.news-ը թեմայի առնչությամբ զրուցեց նաև Հայկ Բաբուխանյանի հետ՝ հարցնելով ճի՞շտ է, որ ընդդիմության ձայներով է դարձել քաղաքապետ, և ի՞նչ պայմանով է ընդդիմությունը նրա օգտին քվեարկել․

«Այն ժամանակ ընդդիմադիր 2 խմբակցություն կար, մեկը մեր կուսակցությունն էր, իսկ մյուսը անկուսակցականներ էին, որոնց մեջ էր մտնում նաև Վահագն Խաչատրյանը, այդ ժամանակ Համբարձում Գալստյանն էր քաղաքապետը, իրեն էին ընդդիմադիր այդ 2 խմբակցությունները, հետո այն մի խմբակցությունը, որն ավելի մեծ էր և որը ներկայացրեց Վահագն Խաչատրյանին, մեր խմբակցությունն էլ համաձայնեց այդ տարբերակին և այդպես էլ ընտրվեց Վահագն Խաչատրյանը։ Համբարձում Գալստյանը ՀՀՇ-ից էր, բայց կարծեմ, տարաձայնություններ կային»,- պատասխանեց Բաբուխանյանը։

Նրան հարցրինք, թե ինչպե՞ս կբնութագրի Խաչատրյանի այդ արարքը, երբ նա ընդդիմության ձայներով դարձել է քաղաքապետ, ապա անդամագրվել իշխանական ՀՀՇ-ին, կան մարդիկ, որոնք դա ճամբարափոխություն և «քցել» են անվանում․

«Ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ չէր ընդդիմադիր, ՀՀՇ-ի մի թևի հետ՝ Վանոյի թևի հետ ինքը շփումներ ուներ, այնտեղ Վանոյի թևն ու Համբարձում Գալստյանի թևը իրար հետ խնդիրներ ունեին, այնպես որ ինքը էդպես ՀՀՇ-ի դեմ չէր խոսում, ինքը խոսում էր Գալստյանի դեմ, թեև ինքը ՀՀՇ-ական չէր»,- պատմեց Բաբուխանյանը։

Նշենք, որ Վահագն Խաչատրյանը նաև ՀԱԿ անդամ է եղել, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախագահի պաշտոնում։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս կազմած ՀԱԿ-ականներին՝ առաջին նախագահը դա անվանել է «էլեմենտար ճամբարափոխություն», Վահագն Խաչատրյանը չի պատասխանել առաջին նախագահին՝ ասելով, որ ինքը Տեր- Պետրոսյանին չի պատասխանում, քանի որ նա Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ստացվում է, որ Վահագն Խաչատրյանը իր քաղաքական կարիերայի ընթացքում 2 անգամ թիմ է փոխել։

Կորյուն Սիմոնյան