Արտաքին 4 տարի առաջ - 13:28 28-01-2022

Georgian Airways-ը չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չարտերային չվերթը

Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չարտերային չվերթը, որը նախատեսված էր Georgian Airways-ի կողմից, չեղարկվել է։ Տեղեկությունը հրապարակված է ավիաընկերության կայքում, Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությանը հաստատել է Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։

«Վրաստանում և Ռուսաստանում լուրջ համաճարակաբանական իրավիճակն է (պատճառը)... Այո, մենք ինքներս ենք չեղարկել չվերթը, դա ավիաընկերության իրավասությունն է, այլ ոչ որևէ մեկինը, վնաս չկա»,- ասել է Գաիաշվիլին և անջատել հեռախոսը։

Վրացական ավիաընկերության ինքնաթիռը պետք է մեկնարկեր թռիչքը Թբիլիսիի օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 10:00-ին և վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 11:30-ին։ «Մտավարի» հեռուստաընկերությունը պնդում է, որ «Մոսկվան է մերժել» Georgian Airways-ին՝ վերջին պահին։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում