Երևան +15°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:31 27-01-2022

ԱՄՆ-ը գրավոր պատասխանել է ՌԴ-ի «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ պահանջներին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը ՌԴ ԱԳՆ-ին գրավոր պատասխան է փոխանցել «անվտանգության երաշխիքների» հետ կապված Ռուսաստանի պահանջների վերաբերյալ։

Վաշինգտոնը մերժել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելու վերաբերյալ երաշխիքներ տալու Ռուսաստանի պահանջը։ Ի պատասխան Եվրոպայում անվտանգության հարցերի հետ կապված Մոսկվայի պահանջների, ԱՄՆ-ը հստակ հասկացրել է, որ «խոսքը հիմնարար սկզբունքների մասին է, որոնք մենք պարտավորվել ենք պաշտպանել», ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է հունվարի 26-ին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։ Բլինքենի խոսքով, այդ սկզբունքներից է նաև Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պետությունների՝ ինքնուրույն դաշինքներ ընտրելու իրավունքը։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են և բաց են մնալու»,- ընդգծել է պետքարտուղարը։

Գրավոր պատասխանը փոխանցել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հունվարի 26-ին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ, իր կայքում հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ձեզ գուցե հետաքրքրի