Էլեկտրամեքենաներ արտադրող «Տեսլան» մուտք է գործում թուրքական շուկա
copy image url

Էլեկտրամեքենաներ արտադրող «Տեսլան» մուտք է գործում թուրքական շուկա

Ավելին 3 տարի առաջ - 23:22 26-01-2022

Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերությունը սկսել է մուտքը թուրքական շուկա: Նշվում է, որ Թուրքիա մուտքի շրջանակներում Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Անթալիա Սաքարյա, Բուրսա, Իզմիր, Այդըն, Բալըքեսիր, Քոնյա, Հենդեք և Էդիրնե քաղաքներում կհիմնվեն ավտոմեքենաների մարտկոցների արագ լիցքավորման կայաններ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Բացի դրանից Ստամբուլում կբացվի ընկերության գրասենյակը, որի թափուր հաստիքների համար «Տեսլան» արդեն հայտարարություն է տվել:

Հաղորդվում է, որ Թուրքիայում ներկայացված է լինելու ընկերության մոդելային շարքն ամբողջությամբ:

Ամենից շատ դիտված