Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:52 26-01-2022

Թուրքիան Ադրբեջանից գազի լրացուցիչ մատակարարումներ է խնդրել

Ադրբեջանը Թուրքիայից գազի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ հայց է ստացել՝ Իրանից ներկրման տեխնիկական խնդիրների պատճառով, և որոշում է կայացվել ավելացնել մատակարարումները, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։

Իրանը, որը Թուրքիային գազ տրամադրող խոշոր մատակարարներից մեկն է, նախկինում 10 օրով դադարեցրել էր գազի մատակարարումը տեխնիկական անսարքության պատճառով։ Ավելի ուշ Թեհրանը հայտարարեց գազի արտահանումը վերսկսելու մասին, սակայն թուրքական կառավարությունը հերքեց այդ հայտարարությունները և հատուկ պատվիրակություն ուղարկեց Թեհրան՝ իրավիճակը կարգավորելու համար։

Թուրքիայի էլեկտրաէներգիայի կեսից ավելին արտադրվում է գազով աշխատող էլեկտրակայանների կողմից, և կառավարությունը ստիպված է շաբաթական երեք օրով էլեկտրաէներգիայի անջատումներ մտցնել գրեթե բոլոր արդյունաբերական ոլորտներում։