copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:33 26-01-2022

Ուկրաինայի պատճառով ռուս միլիարդատերերը 28 միլիարդ դոլար են կորցրել․ Forbes

Ուկրաինայում լարված իրավիճակի ֆոնին ռուս միլիարդատերերը 28 միլիարդ դոլար են կորցրել։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Ռուսական ֆոնդային շուկայի անկումը սկսվել է հունվարի կեսերին՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում խնդիրների ֆոնին։ Դա ազդել է ռուս 104 միլիարդատերերի կարողության վրա, որոնց կապիտալն ընդհանուր առմամբ նվազել է 27,9 միլիարդ դոլարով։

Ամենամեծ կորուստներն է կրել Էլեկտրական մեքենաների արտադրության ընկերության հիմնադիր Դենիս Սվերդլովը․ ըստ պարբերականի՝ նրա կարողությունը կրճատվել է 50%-ով։

Yandex-ի հիմնադիր Արկադի Վոլոժը կորցրել է իր կապիտալի ավելի քան մեկ քառորդը՝ 26%, իսկ բանկիր Օլեգ Տինկովը՝ իր կարողության հինգերորդ մասը։

Իրական արտահայտությամբ ամենաշատը նվազել է Լեոնիդ Միխելսոնի կապիտալը՝ 2,1 մլրդ դոլարով, Գենադի Տիմչենկոյինը՝ 1,9 մլրդ դոլարով, Սուլեյման Քերիմովի կապիտալը՝ 1,8 մլրդ դոլարով։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել