copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:03 26-01-2022

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում. Խամոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, հետևաբար որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, թե «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում», - ասել է Խամոյանը։