Երևան +17°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:41 26-01-2022

Գեղարքունիքի մարզում վրաերթ է տեղի ունեցել. 44-ամյա կինը մահացել է

Գեղարքունիքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 09:00-ի սահմաններում։

«ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցի ճանապարհին կինը մահացել է»,- գրում է կայքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ):

Ոստիկանությունն ու քնննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։