Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:55 25-01-2022

Պարզ է, որ երկու դեպքում էլ զիջող կողմը Հայաստանն է լինելու․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմեն Սարգսյանին շատ մեղքերի մեջ են մեղադրել, բայց չեմ հիշում դեպք, երբ մեղադրեն, թե հիմար է, կամ անգրագետ։

Արդյո՞ք այլ երկրի քաղաքացիություն է ունեցել 2018-ին, թե՞ ոչ, չգիտեմ։ Եթե անգամ ունեցել է ու եթե անգամ դրա համար է հրաժարական տվել, անկասկած այնքան խելք ու տրամաբանություն ունի, որ իր հայտարարության տեքստը հիմնավոր կազմի ու վերջնարդյունքում քննարկեն ոչ թե իր քաղաքացիության հարցն, այլ հրաժարականի քաղաքական պատճառները, երբ հնարավոր դեպքերը զարգանան։

Եվ ահա, երկու օր անց, Ալիևը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս, իսկ Չավուշօղլուն ասում է, որ եկել է պահը, որ արդեն կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվեն։

Պարզ է, որ երկու դեպքում էլ զիջող կողմը Հայաստանն է լինելու։ Մի խոսքով, շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր»։