copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:45 25-01-2022

Covid-ի դեմ քթային պատվաստանյութը կպաշտպանի «Օմիկրոնով» վարակվելուց. Գինցբուրգ

Կորոնավիրուսի դեմ քթային պատվաստանյութն ի վիճակի է պաշտպանել «Օմիկրոն» շտամով վարակվելուց, որը Sputnik V պատվաստանյութը չի կարող ապահովել։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Գինցբուրգը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

«Քթային պատվաստանյութի զանգվածային կիրառման հնարավորությունը, մեր տեսանկյունից, մշակողների տեսանկյունից, մարդկանց կպաշտպանի ոչ միայն «Օմիկրոնով» առաջացած ծանր ձևերից, այլև վարակվելու և վարակելու հնարավորությունից»,- ասել է նա։

Գինցբուրգը հավելել է, որ Sputnik V պատվաստանյութը կարող է պաշտպանել միայն հիվանդության ծանր ընթացքից, բայց ոչ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելուց։ «Sputnik V-ն ամբողջությամբ չի պաշտպանում վարակից», - հավելել է Գինցբուրգը։