Երևան +12°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:44 25-01-2022

Նավալնին և նրա համախոհները ներառվել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ներառված է ահաբեկչության և ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված կազմակերպությունների և անհատների ռեգիստրում։ Համապատասխան գրառումը հայտնվել է Rosfinmonitoring-ի գրանցամատյանում երեքշաբթի։

Նավալնիի հետ գրանցամատյան են մտել նաև նրա գործընկերները՝ Լյուբով Սոբոլը, Գեորգի Ալբուրովը, Վյաչեսլավ Գիմադին, Ռուսլան Շավեդդինովը և Լիլիա Չանիշևան։

Գրանցամատյանում ընդգրկված անձանց բանկային հաշիվները սառեցված են։ Դա ներառում է այն ռուսաստանցիներին, ովքեր դատապարտվել կամ մեղադրվում են քրեական օրենսգրքի հոդվածներով ահաբեկչական կամ ծայրահեղական բնույթի հանցագործությունների համար:

Հունվարի սկզբին Նավալնիի ևս երկու համախոհներ՝ Լեոնիդ Վոլկովը և Իվան Ժդանովը, արդեն ընդգրկված էին Ռոսֆինմոնիտորինգի ցուցակում։

Ներկայումս արտերկրում են Վոլկովը, Ժդանովը, Սոբոլը, Ալբուրովը, Շավեդդինովը։ Նավալնին իր պատիժը կրում է Վլադիմիրի շրջանի քրեակատարողական գաղութում։ Լիլիա Չանիշևան բանտում է։

2021 թվականի հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանը դատախազության պահանջով Նավալնիի ֆոնդերը և Նավալնիի շտաբը հայտարարել է ծայրահեղական կազմակերպություններ և արգելել է դրանց գործունեությունը։