copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:42 25-01-2022

Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր պատգամավորներին՝ իրեն հասցեագրված վիրավորանքների համար

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել դատախազություն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի և Ստամբուլից ընտրված պատգամավոր Այքութ Էրդողդուի դեմ։

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը պահանջել է քննություն սկսել այդ պատգամավորների դեմ հունվարի 14-ին «Tele 1» հեռուստաալիքի եթերում երկրի նախագահի հասցեին նրանց կողմից արված վիրավորական արտահայտությունների համար։

Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորները խախտել են խոսքի ազատության սահմանները և զրպարտության ու վիրավորանքի միջոցով ոտնահարել անձի իրավունքները։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել