copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:21 24-01-2022

Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար․ Yerevan Today

Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել:

ՀՌՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ, սակայն, հետաքրքիր փաստեր պարզվեցին: Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց փաստեր մասին, որ Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը: Մասնավորապես, նա գործազրկության նպաստ է ստացել այն ժամանակահատվածում, երբ իր իսկ ներկայացմամբ, աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում: Դրանից հետո, իհարկե, ամբողջ ՔՊ-ն ձայն ձայնի տված արդարանում էր, որ ժամանակներն էին այդպիսին, մարդկանց համատարած չէին գրանցում: Իհարկե, չենք լսել, որ նա հրապարակային հայտարարեր դրա մասին։ Բայց, պարզվում է, որ սա միակ կասկածելի դրվագը չէ կապված Մանուկյանի հետ: Նրա ներկայացրած ֆինանսական տվյալներում ևս կասկածելի դրվագներ կան:

Արթուր Մանուկյանը ՔՊ պատգամավոր է դարձել 2019-ի կեսերին և աշխատել է մինչև վերջին արտահերթ ընտրությունները: Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրում ներկայացված են վերջինիս ունեցվածքի մասին տվյալները երկու տարվա համար էլ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից:

Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում միանգամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաև մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, և ևս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ:

Այսինքն, միայն իր աշխատած գումարով՝ ընդհանուր 10 միլիոն դրամով չէր կարողանա գնել 13 միլիոն արժողությամբ երկու ամառանոց, հաշվին էլ 3․8 մլն դոլար կուտակեր: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդքան գումար Մանուկյանին և ինչպե՞ս է 2020 թվականին նրա բանկային հաշվին ստացվում շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար, երբ 2019-ի տարեվերջին դա կազմում էր 41 ԱՄՆ դոլար: Իսկ Մանուկյանը բիզնեսներ կամ այլ ձեռնարկատիրական զբաղվածություն, կարծես թե, չունի, հակառակը, մշտապես շեշտում է, որ ինքը մշակութային գործիչ է, հոգևոր երգերի կատարող, դերասան, ռեժիսոր: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ վերջին տարիներին հայ մշակութային և ներկայացում բիզնեսի դեմքերը արտագաղթում են, քանի որ այստեղ չեն կարողանում գումար վաստակել, իսկ վայ Արթուր Մանուկյանը, լինելով ոլորտի ոչ կարկառուններից, դառնում է դոլարային միլիոնատեր:

Եվ, չմոռանանք նաև, որ նշված ժամանակահատվածում նա օրենսդիր մարմնի անդամ էր և պարտավոր էր ներկայացնել իր ֆինանսական միջոցների լիարժեք տեղեկատվություն:

Հուսանք, տրամաբանված պատասխան կհնչի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ այս դեպքում «նախկիններին» նորից մեղադրել չի ստացվելու:

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել