copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:09 22-01-2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պսակադրվել է Գեղարդում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Արմինե Մուրադյանն այսօր պսակադրվել են Գեղարդի վանքում։

Հիշեցնենք` այսօր «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու պաշտպանության նախարարի հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։

Ըստ մամուլի հրապարակումների` ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-25-ը արձակուրդ է տրամադրել Պապիկյանին։

Ֆոտոշարք