Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից, եվրոպացիները բացատրություն են պահանջում․ մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորկի կենտրոնում։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկության հնարավոր արտահոսքեր: Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ոխերիմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից՝ զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր Եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել, եւ հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրը սարքել: Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականությունն են կանխել՝ իշխանությունը տապալելու մասով։ Ի դեպ, ուրբաթ օրը բերման ենթարկված, ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խժդժություններ լինեն, կմասնակցի՞։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք փորձեցինք պարզել, թե պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին: Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց: Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից` ոչ մի հարցում ՀՀ վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք: Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլեւ ավելին` ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։



Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է