Արտաքին 4 տարի առաջ - 12:52 22-01-2022

Մայամիից Լոնդոն թռչող ինքնաթիռը շրջադարձ է կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա, երբ ուղևորուհին հրաժարվել է դիմակ կրել

FlightAware թռիչքներին հետևող ծառայության տվյալներով, AAL38 չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում եղել է 129 ուղևոր, օվկիանոսի վրա շրջադարձ է կատարել օդ բարձրանալուց մոտ մեկ ժամ անց: Մայամիում նրանց դիմավորել է ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն դրա մասին ուղևորները, ինչպես նաև ավիաընկերությունը մանրամասներ են հայտնել հիմա, երբ ուղևորուհուն ներառել են այն անձանց ցուցակում, որոնց հետաքննության ընթացքում արգելված է թռչել American Airlines-ով։

Նույն չվերթի ուղևոր Սթիվ Ֆրիմանը «Miami's local 10 news» լրատվական ծրագրին հայտնել է, որ բիզնես դասում իր հետևում կին է նստած եղել. «Նա շատ խմիչք ուներ, և ես մի փոքր նյարդայնանում էի: Ես տեսա, որ ցուցատախտակի վրա մի քանի անգամ գրառում հայտնվեց, որ առանց դիմակի չի կարելի գտնվել ինքնաթիռում: Ես ենթադրում էի, որ նման բան տեղի կունենա»,- ասել է նա:

Ինքնաթիռն իսկապես շրջադարձ է կատարել և ուղևորուհուն՝ քառասունն անց կնոջը, հանել են ինքնաթիռից և հանձնել ոստիկանությանը։

Ինքնաթիռի մնացած ուղևորներին այլ չվերթների տոմսեր են տվել։ Նրանք ցնցված են եղել, այդ թվում՝ ավիաընկերության պահվածքից։

«Մեզ ոչինչ չասացին: Ես կարծում էի, որ բորտուղեկցորդուհիներին էլ ոչինչ չեն ասել: Միակ բանը, որ մենք լսեցինք օդաչուներից այն էր, որ ուղևորներից մեկի հետ կապված արտակարգ իրավիճակ է առաջացել, և ինքնաթիռը պետք է հարկադրված շրջադարձ կատարի»,- ասել է ուղևորուհիներից մեկը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի