Արտաքին 5 տարի առաջ - 12:25 23-02-2021

ՉԵԽԻԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ ԿՐԵԼ ՌԵՍՊԻՐԱՏՈՐՆԵՐ ԿԱՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ԴԻՄԱԿ

Չեխիայի առողջապահության նախարար Յան Բլատնին հայտարարել է, որ երկրի բնակիչներին հրահանգված է կրել ախտահանված ռեսպիրատորներ կամ միանգամից բժշկական երկու դիմակ: Հաղորդում է Hospodarske noviny-ն:

Կառույցի ղեկավարը ընդգծել է, որ քաղաքացիներին արգելված է կրել նանոմասնիկներով դիմակներ:

Փետրվարի 22-ից ուժի մեջ մտած տվյալ որոշումը պարտադիր է երկրի հանրային համարվող այն բոլոր վայրերում, որտեղ կուտակվում են մեծ քանակությամբ քաղաքացիներ, օրինակ՝ խանութներում կամ հասարակական տրանսպորտում:

«Տնային պայմաներում պատրաստված դիմակները չեն կարող բավականաչափ անվտանգություն ապահովել»,- նշել է Բլատնին և հավելել, որ Չեխիան դիմել է նման քայլի երկրում կորոնավիրուսի բրիտանական շտամի տարածումը կանխելու նպատակով:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ