Արտաքին 5 տարի առաջ - 10:10 22-09-2021

Գերմանիայում տղամարդը գնդակահարել է բենզալցակայանի գանձապահին, որը խնդրել էր դիմակ կրել

Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց դաշնային նահանգի Իդար-Օբերշտայն քաղաքում բենզալցակայանի 20-ամյա գանձապահին հաճախորդը գնդակահարել է դիմակ կրելու պահանջի պատճառով: Այս մասին հաղորդում է DW-ն՝ ոստիկանությանը հղումով:

Սեպտեմբերի 19-ի երեկոյան 49-ամյա գերմանացին, որը նախկինում չի հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում, եկել է բենզալցակայան գարեջուր գնելու: Գանձապահը հրաժարվել է սպասարկել՝ հիշեցնելով հասարակական վայրերում դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Կասկածյալը վերադարձել է տուն, վերցրել է ատրճանակը և վերադարձել բենզալցակայան: Նա ներս է մտել բժշկական դիմակով, գարեջուր է վերցրել, ապա մոտեցել է դրամարկղին և հանել այն: Երբ գանձապահը նորից է նկատողություն արել, տղամարդը գնդակահարել է երիտասարդին: Նա «միտումնավոր կրակել է զոհի գլխին», հայտարարել է դատախազությունը:

Հետո տղամարդը փախել է հանցագործության վայրից, սակայն հաջորդ առավոտ «կնոջ ուղեկցությամբ» եկել է ոստիկանական բաժանմունք և խոստովանել հանցանքը: Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ դեմ է կարանտինային սահմանափակումներին, համավարակի պատճառով գտնվել է հոգեբանական ճնշված վիճակում և «այլ ճանապարհ չի տեսել» իր դժգոհությունն արտահայտելու համար:

Տղամարդն ընդունել է իր մեղքը՝ հայտարարելով, որ գանձապահը, որը հետևել է կորոնավիրուսից պաշտպանության կանոններին, իրեն թվացել է «իրավիճակի պատասխանատու»: Այժմ տղամարդը ձերբակալված է և գտնվում է բանտում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ