Արտաքին 5 տարի առաջ - 10:09 06-09-2021

Ֆլորիդայում տղամարդը գնդակահարել է չորս մարդու, այդ թվում՝ երեխայի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մի տղամարդ, որը խոստովանել է անօրինական նյութերի օգտագործումը, կրակել չորս մարդու, այդ թվում՝ երեխայի: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Պոլկ շրջանի շերիֆ Գրեյդի Ջադը:

Թաղամասում կրակոցների վերաբերյալ ահազանգեր ստանալով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները տեղում գտել են զրահաբաճկոնով անհայտ տղամարդու: Նա փոխհրաձգություն է սկսել ոստիկանների հետ, բայց հետո հանձնվել է:

Իրավապահները, զննելով տներից մեկը, հայտնաբերել են վիրավոր 11-ամյա աղջկա, ինչպես նաև մահացած տղամարդու, կնոջ, վերջինիս ձեռքերում՝ երեխայի: Մոտակա տանը հայտնաբերվել է ևս մեկ զոհ:

Շերիֆի խոսքով՝ չարագործը 33-ամյա Բրայան Ռայլին է, որը նախկինում ծառայել է ծովային հետևակի կորպուսում՝ 4 տարի ծառայության մեջ, ևս 3 տարի՝ պահեստազորում: Տղամարդը 2008 թ. մասնակցել է Իրաքում ընթացող մարտերին, 2009-2010 թթ.՝ Աֆղանստանում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին