Խոսք 4 տարի առաջ - 19:17 21-01-2022

Դա դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս․ Հովհաննես Գալաջյան

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը կարծում է, որ ՔՊ-ական պատգամավորների կողմից լրագրողներին վիրավորելը ամենևին էլ պատահական չէ, քանի որ լրագրողական համայնքը ժողովրդավարական միակ ինստիտուտն է, որը դեռ գործում է։ «Անշուշտ, կոնկրետ նպատակ կա, որովհետև, չնայած բոլոր ճնշումներին, մամուլը շարունակում է մնալ ժողովրդավարական այն ինստիտուտը, որը դեռ աշխատում է, որը դեռ կարողանում է աշխատել, ու դա նրանց տիրոջը՝ դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս։ Այդ պատճառով այժմ դիմում են այդպիսի ցածր վարքագծի, կա ասացվածք՝ «ինչպես հարձակվել եք, դե ուրեմն այդպես էլ պաշտպանվեք»։ Լրագրողների և մամուլի դեմ ոչ մի պատերազմող դեռ չի շահել ու չի շահելու։ Բնականաբար, մեր զենքը խոսքն է, որը 21-րդ դարում՝ տեղեկատվության դարում, էլ ավելի հզոր է, քան երբևէ․ խոսքը՝ որպես զենք։ Ինչ վերաբերում է այդ անհատներին, դրանցից մեկը Վահագն Ալեքսանյանն է, նա կարևոր խոստովանություն էր արել․ երբ Իշխան Սաղաթելյանը խոսել էր Շուշին ու Հադրութը վերադարձնելու անհրաժեշտության մասին, նա արձագանքել էր, որ այդպիսի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս։ Պետական դավաճանություն Հադրութն ու Շուշին հետ բերելու ցանկությունը որակել ո՞վ կարող է․ նա, ով առաջ է տանում թուրքական ու ադրբեջանական շահերը, այդ պարզ խոստովանությունը ցույց է տալիս, որ իրենք թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներ են, դե, իսկ օկուպանտներից սպասել, որ կոռեկտ ու բարեկիրթ վերաբերմունք լինի մամուլի ու լրագրողների նկատմամբ, առնվազն միամտություն է»,- Oragir.news»-ի հետ զրույցում ասաց Գալաջյանը՝ նա լրագրողներին, որպես ՔՊ-ականներին պատասխան, հետևյալ քայլերն է առաջարկում․ «Լուսաբանումը միայն բացասական, բացառապես բասական լուսաբանում, իսկ երկրորդն էլ՝ օգտագործել բոլոր հնարավոր իրավապաշտպան հարթակները և՛ ներսում, և՛ դրսում՝ բարձրաձայնելու համար մամուլի դեմ ոտնձգությունների մասին, զրոյական հանդուրժողականության ռեժիմ միացնել դրանց նկատմամբ»,- ասաց խմբագիրը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան