Ներքին 4 տարի առաջ - 13:08 21-01-2022

Ռուս խաղաղապահները 2020-ի նոյեմբերից ի վեր Արցախում մաքրել են 2329 հա տարածք

Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը ժամանակակից տեխնիկայի և ական հայտնաբերող շների միջոցով չպայթած ականներից և արկերից մաքրել են Լեռնային Ղարաբաղի տարածքից 1 հեկտար, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ամեն օր Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սահմանազատման գծի մոտ ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ։

Զինծառայողներն իրականացնում են գյուղատնտեսական նշանակության հողերի և անասունների արածեցման համար նախատեսված տարածքների մաքրման առաջադրանքները։

Տեղի բնակիչները դիմում են ռուս զինվորականների օգնությանը՝ իրենց պաշտպանելու և Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված աշխատանքները չխաթարելու համար։

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի ռուսական ինժեներական և սակրավորական խմբերի հիմնական խնդիրը տարածքի, ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրումն է, ինչպես նաև ինժեներական հետախուզություն իրականացնելը։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2329 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, ստուգել 1937 շենք, այդ թվում՝ 34 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է 26 092 պայթուցիկ առարկա:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում