Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:56 19-01-2022

Դա կատակ էր. Քերոբյանը՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու հայտարարության մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ կատակ է արել, երբ հայտարարել է, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական կտա:

Քերոբյանն այս մասին ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

ԱԺ նիստի ընթացքում Արեգնազ Մանուկյանը միացրեց Վահան Քերոբյանի ճեպազրույցի ձայնագրությունը, որում լրագրողի հարցին, թե ի՞նչ է անելու, եթե երկնիշ տնտեսական աճի խոստումը իրականություն չդառնա, Քերոբյանը պատասխանում է, որ հրաժարական կտա: Արեգնազ Մանուկյանն այնուհետև հարց ուղղեց էկոնոմիկայի նախարարին, թե երբ է հրաժարական տալու, քանի որ երկնիշ տնտեսական աճ չի ապահովվել:

«Ձայնագրությունը, որը դուք միացնում եք կիսատ է: Եվ, եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը կատակով արված արտահայտություն էր, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արված արտահայտություն: Բայց ես այլ հարց եմ ուզում տալ, արդյոք դուք նույն պատվախնդրությամբ գնում, թակո՞ւմ եք, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել և վրիպել են իրենց կանխատեսումներով շատ ավելի շատ, քան ես, քան մենք: Արդյոք Ձեր գործողություններում դուք տրամաբանական ե՞ք, այսինքն՝ հետևողական եք բոլոր առումներով, թե ուղղակի զվարճանում եք, և Ձեր հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի խնդիրների հետ»,- պատասխանեց Քերոբյանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան