Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:47 18-01-2022

Մեկնարկել Է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը

Հունվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ տեղի է ունեցել «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի ներկայացումը:

Ծրագրի մեկնարկի առնչությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։

Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

«Քանի որ հունվարի 1-ից դադարել է գործել GSP+ համակարգը, այդ նպատակով հետազոտություն ենք սկսել մեր գործընկերների և աջակցող ստորաբաժանումների հետ այդ համակարգի դադարեցման հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ։ Այդ հետազոտության հիման վրա կմշակվի տեքստիլ արդյունաբերության հնգամյա ռազմավարությունը, որում կներառվեն ոչ միայն տեքստիլ, այլև թեթև արդյունաբերության այլ ճյուղեր», – նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի խոսքերով՝ տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանի դինամիկ զարգացող ոլորտներից է, որն ունի զարգացման մեծ ներուժ։ Ջոն Գալագերը լիահույս է, որ տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը կնպաստի ոլորտում մրցունակության բարձրացմանը։ Դեսպանը նաև ընդգծել է, որ ծրագիրը կենտրոնանում է երկու կարևոր կետերի՝ կանանց շրջանում ձեռներեցության զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության վրա։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշել է, որ ՎԶԵԲ-ն աստիճանաբար մեծացնում է իր ներդրումները Հայաստանում և ֆինանսական ու էներգետիկ ոլորտներից բացի, հետաքրքրված է նաև անշարժ գույքի, զբոսաշրջության, ծառայությունների, հեռահաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններով։ Նշելով, որ տեքստիլ արդյունաբերությունը նույնպես ընդգրկված է ՎԶԵԲ առաջնահերթությունների շարքում՝ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։

Այնուհետև Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանն ու տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները:

Ծրագրի շրջանակներում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ, և վերջիններս ավելի մրցունակ դարձնելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ ապրանքային կատեգորիայի համար այլևս չի գործում GSP+ ռեժիմը:

Տեքստիլի և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է և հանդիսանում է երկրում զբաղվածության կարևոր աղբյուր, որտեղ կանանց ներգրավվածությունը հասնում է 95 տոկոսի։ Ոլորտն ունի զարգացման բարձր ներուժ՝ ծրագիրը նախատեսում է անդրադառնալ առկա մարտահրավերներին, քանի որ ոլորտում ՓՄՁ-ները գործում են իրենց կարողություններից շատ ցածր, և վերջիններիս արտադրանքն անմրցունակ է տարածաշրջանային և միջազգային շուկաներում:

Հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ այն ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը, ավելացված արժեքի առևտրի խթանմանը և արտահանման ընդլայնմանը։ Բացի դրանից՝ ոլորտի զարգացումը չափելի ազդեցություն կունենա և կաջակցի նաև կանանց ձեռներեցության աճին:

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները կհանգեցնեն գործողությունների ծրագրի նախագծմանը, ճանապարհային քարտեզի մշակմանը, օրենսդրության և կանոնակարգման հետ կապված առաջարկությունների, ֆինանսական և տեխնիկական աջակցության, տեքստիլ արդյունաբերության զարգացման պլանի համապարփակ դարձնելուն. վերջինս նաև կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը և կմշակվի հստակ առաջարկություններով և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա:

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին