Արտաքին 4 տարի առաջ - 16:46 18-01-2022

Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարը կրթություն է ստացել այստեղ. ամերիկացի ֆիզիկոս

«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։

Հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարը կրթություն է ստացել այստեղ»:

Այդ խոսքին ի պատասխան՝ Սելչուք Բայրաքթարը Twitter-ում հետևյալ գրառումն է արել. «MIT-ի, այսպես կոչված, մի գիտնական, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղի ռազմագործողության ժամանակ տված մի հարցազրույցում ասել է, թե «ամաչում ենք, որ Սելչուկ Բայրաքթարին դասավանդել ենք»:

Այն, ինչից պետք է ամաչեք, ձեր կատարած ցեղասպանությունը և կոտորածներն են: Իսկ մենք մեր հողերն ենք հետ վերցրել և դրա համար միայն հպարտ ենք»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից