Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:47 17-01-2022

Գառնիի հեթանոսական տաճարն ընդգրկվել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկում

Բելգիական Le Vif Weekend ամսագիրը հրապարակել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկ, որոնք պահպանվել են Հռոմեական կայսրության ժամանակներից:

Դրանում ներառվել է նախաքրիստոնեական շրջանում՝ 1-ին դարում, կառուցված Գառնու հեթանոսական տաճարը (ցանկում՝ 37): Այդ մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։