copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:04 17-01-2022

Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Armine Adibekian-ին մեղադրանք առաջադրվեց նիկոլ Վովայի փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ քպ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։

Հետաքրքիրն այն է, որ որպես վիրավորանքի հասցեատեր՝ նշված է միայն մեկ անձ՝ ն.Վ. փաշինյանը։ Է՛լ ավելի հետաքրքիր է այն, որ նշված անձը տուժող ճանաչված չէ։ Եթե քննիչը հանգել է հետևության, որ իմ վստահորդ Ադիբեկյանը այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչո՞ւ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետևության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչո՞ւ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։

Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է։ Ամեն դեպքում, այս պարադոքսն իրավական ճանապարհով հանգուցալուծելու համար այսօր միջնորդել ենք ն.Վ.փաշինյանին ճանաչել տուժող։ Տեսնենք, թե հարգելի քննիչը կբավարարի՞ մեր միջնորդությունը, թե՞ կմերժի։ Եվ եթե մերժի, ապա ինչպե՞ս կհիմնավորի իր որոշումը։

Շնորհակալություն»։