Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:41 14-01-2022

Լավրովը խոսել է Ղազախստանը Միութենական պետությանը միացնելու մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կարող է ստիպել Ղազախստանին միանալ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետությանը։ Այդ մասին ասվել է 2021 թվականի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք սովորություն չունենք ինչ-որ մեկին հրավիրելու»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ կա ընթացակարգ, ըստ որի՝ Ռուսաստանը կառուցողական է դիտարկում այդ հնարավորությունը։

Լավրովը հավելել է, որ արևմտյան գործընկերները սովորություն ունեն հրավիրել մարդկանց միանալ իրենց, «ինչպես հիմա բոլորին հրավիրում են՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ»: Բայց դա Ռուսաստանի մեթոդը չէ, ընդգծել է Լավրովը՝ հավելելով, որ «մենք քաղաքավարի մարդիկ ենք»։

2021 թվականի նոյեմբերին Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության հրամանագիրը։ Նրանք հաստատել են հարկերի, վարկերի և տրանսպորտային ծառայությունների, ինչպես նաև նավթի և գազի միասնական շուկաների ստեղծման 28 ծրագիր։