Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 15:13 14-01-2022

ՀՖՖ-ն պաշտոնապես հայտնեց Չեռնոգորիայի հետ ընկերական խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում ընկերական խաղ կանցկացնի:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին՝ Երևանում, ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում:

Սա կլինի երկու թիմերի միջև երրորդ հանդիպումը: Առաջին անգամ երկու երկրների հավաքականները մրցել են 2002 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում: Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Երևանում 4:1 հաշվով հաղթել են նորվեգացիները: