Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:27 14-01-2022

Ղազախստանից ՀԱՊԿ բելառուսական խաղաղապահներով 10 ինքնաթիռ է մեկնել

Ղազախստանից ՀԱՊԿ բելառուսական խաղաղապահներով 10 ինքնաթիռ է մեկնել Մինսկի մարզ, հաղորդում է«ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

«Ժիտիգենի օդանավակայանից Բելառուսի Հանրապետության ՀԱՊԿ խաղաղապահներով տասը ինքնաթիռ է մեկնել Մինսկի մարզ։ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով մշտական ​​տեղակայման կետեր կհասցվեն նաև Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումները»,- հաղորդել են գերատեսչությունից։

«Ժիտիգեն» և «Ալմաթի» օդակայաններում Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ ստորաբաժանումներն արդեն սկսել են տեխնիկայի և անձնակազմի բեռնումը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներ՝ տուն վերադառնալու համար, հաղորդել է երկրի ՊՆ-ն։

Ղրղզստանի Հանրապետության զինվորականները մշտական ​​տեղակայման կետ կհասնեն երթով՝ շարքային տեխնիկայով։