copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:03 14-01-2022

Աշխարհում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-ի ռեկորդային աճ

Աշխարհում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։

Նախօրեին աշխարհում հաստատվել է հիվանդության 3 186 254 դեպք՝ գրեթե 35 հազարով ավելի մեկ օր առաջ գրանցված նախորդ ռեկորդից:

Ընդ որում, նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում (806 հազար), Ֆրանսիայում (305 հազար), Հնդկաստանում (264 հազար) և Իտալիայում (184 հազար):

Մահվան ելքերով դեպքեր ամենից շատ գրանցվել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Լեհաստանում։