Երևան +20°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:59 13-01-2022

Ռուբլու փոխարժեքը կտրուկ ընկել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո

Ռուբլին անկումով է արձագանքել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մերժումով են պատասխանել անվտանգությանն առնչվող ռուսական առաջարկների առանցքային կետերին, ուստի բանակցությունների նոր փուլ դեռ չի լինի։

Այսպիսով դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 75,3 ռուբլու նիշի։ Իսկ եվրոպական արտարժույթը բարձրացել է մինչև 86,32 ռուբլու։

Միաժամանակ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է 2,15%-ով։