copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:52 13-01-2022

Բրյուսելում Մուհամեդ անունը իր տարածվածությամբ առաջ է անցել ավանդական Ժան անունից

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մուսուլմանական աշխարհում տարածված Մուհամեդ տղամարդու անունը ժողովրդականությամբ առաջ է անցել բելգիացիների համար ավանդական Ժան անունից:

Ինչպես հաղորդում է Statbel վիճակագրական գործակալությունը, 2021 թվականին Բրյուսելում գրանցվել է Մուհամեդ անունով 13 595 մարդ։ Ընդ որում, անցյալ տարվա տվյալներով՝ Բելգիայի մայրաքաղաքում Ժան անունով եղել է ընդամենը 6089 մարդ: Ուշագրավ է, որ երրորդ տեղը զբաղեցրել է Մուհամեդ անունը, որը կրում են Բրյուսելի 4,8 հազար բնակիչներ։

Սակայն ընդհանուր առմամբ Բելգիայում Ժան անունը շարունակում է առաջատար մնալ՝ 65 886 մարդ ցուցանիշով։ Նրան հաջորդում են Մարկ և Պատրիկ անունները։ Իսկ Մուհամեդ անունը իններորդ տեղում է (34 862 մարդ):

Ամենից շատ դիտված