copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:28 13-01-2022

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններն անհաջող են անցել. Կրեմլ  

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները ԱՄՆ-ի, իսկ հետո նաև ՆԱՏՕ-ի հետ անհաջող են անցել։

«Ժնևում և Բրյուսելում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև խորհրդակցություններում սկզբունքային հարցերի շուրջ արձանագրվել են տարաձայնություններ, և դա վատ է»,- պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի ծառայության ղեկավարը։

«Սա կարելի է միայն համարել տեղի ունեցած երկու ռաունդների մինուս»,- հավելել է Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը քաղաքական կամքի պակաս չունի՝ շարունակելու համար ԱՄՆ-ի հետ բանակցությունները։ Սակայն նա ընդգծել է, որ սկզբունքային հարցերում գործընթացը չի կարող լինել հանուն գործընթացի։ «Պետք է լինի կոնկրետ արդյունք, կոնկրետ պատասխան»,- պարզաբանել է նա։

Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանին թելադրել, թե ինչպես և ուր տեղափոխի իր զորքերը իր իսկ տարածքում։