copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:52 13-01-2022

Ոստիկանները փրկել են կողոպուտի ժամանակ ծխնելույզի մեջ մնացած գողին

ԱՄՆ-ի Մերիլենդ քաղաքի բնակիչը չի կարողացել դուրս գալ ծխնելույզից, որի օգնությամբ ցանկացել է գողության նպատակով ներթափանցել ուրիշի բնակարան, հաղորդում է NBC Washington պարբերականը։

Արդյունքում կողոպտիչը գիշերն անց է կացրել ծխնելույզում, մինչև տան տերերի վերադարձը։

Նրանք հանցագործին նկատել են միայն վաղ առավոտյան և անմիջապես դիմել են ոստիկանություն։

Չարագործին հանելու համար փրկարարներն աղյուս առ աղյուս քանդել են ծխնելույզը, որը 1.5 ժամ է տևել։

Տղամարդը, որը պատրաստվում էր գողություն կատարել, թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։