copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:34 13-01-2022

Հարավային Կորեան ցանկանում է Ռուսաստանից վարձակալել Սախալինը, Խաբարովսկը, Մագադանը և Չուկոտկան

Հեղափոխական դիվիդենդների կուսակցությունից Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հո Յոն Գյոնն առաջարկել է վարձակալել Ռուսաստանի Հեռավոր Արևելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը, մասնավորապես, Չուկոտկայի, Կամչատկայի, Կոլիմայի, Ամուրի շրջանի, ինչպես նաև Խաբարովսկի և Պրիմորսկի երկրամասերի և Սախալինի տարածքների վարձակալության մասին է։

«Մենք պետք է այդ տարածքները վարձակալենք Ռուսաստանից՝ ստեղծելով տնտեսական զարգացման գոտի Բուսան-Վլադիվոստոկ ուղղությամբ»,- պարզաբանել է Հո Յոն Գյոնը:

Հարավային Կորեայի նախագահի թեկնածուն հարավկորեական ներդրումների ուղղություններից մեկն անվանել է գյուղատնտեսությունը՝ ցորենի և սոյայի աճեցումը, ինչպես նաև ատոմակայանների կառուցումը՝ Հարավային Կորեա էլեկտրաէներգիա մատակարարելու համար։

«Եթե մենք զարգացնենք Ռուսաստանի արևելքը, նրանք մեծ շահույթ և տնտեսական օգուտ կստանան։ Մենք կկարողանանք այդ տարածքը վերածել զարգացած տարածաշրջանի, որը կենսական նշանակություն կունենա»,- ասել է Հո Յոն Գյոնը: