Տարբեր մակարդակի հանդիպումներ ենք ունեցել, բայց մեզ խաբում են

Ներքին 3 տարի առաջ - 17:36 11-01-2022

Շիրակցի գերիների հարազատները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք Կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։ Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը նրանք նստացույց էին արել կառավարության շենքի դիմաց։ Նրանց ձեռքին կային անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»: Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 29-ն է վերադարձվել Հայաստան։

Ծնողները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նրանց կառավարությունից միայն արձագանքել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ ծնողներից կարող են վերև բարձրանալ միայն երեք հոգի։ Սակայն նրանք հրաժարվել են այդ հանդիպումից, քանի որ անձամբ ցանկանում են զրուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողները, ովքեր պատրաստ էին անգամ գիշերել Կառավարության շենքի մոտ, մեզ հետ զրույցում ասացին.

«Արդեն 1 տարի 2 ամիս է մեզ ասում են, որ կվերադարձվեն հայրենիք, բայց արդյունք չկա։ Ոչ մի կոնկրետ բան չգիտենք, մենք էլ անհույս չգիտենք՝ ինչ անենք»,-ասաց գերեվարված զինծառայողներից մեկի եղբայրը։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ տարբեր մակարդակի հանդիպումներ են ունեցել, բայց իրենց «խաբում են»։

«Ամեն անգամ ասում են՝ այսօր, վաղը, մինչև ե՞րբ, ինչքա՞ն կարելի է խաբել, էլ ինչքա՞ն սպասենք։ Մենք մեր տղերքին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 2 ամիս էլ թող տղաները սպասեն լավ կլինի, արդեն 1,2 ամիս է գերության մեջ են»,-ասաց ակցիայի մասանակիցներից մեկը։

Գերեվարվածների հարազատները պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են 6 ամիս առաջ, բայց կրկին արդյունք չեն տեսնում։

«Ի՞նչ անենք, գնանք Ալևին դիմենք, դա են ուզում, դա էլ կանենք, հարց չկա։ Տեսնում ենք՝ ռեալ պատասխան մեզ չեն տալիս։ Կգնանք, կընկնենք Ալիևի ոտքերը կխնդրենք՝ մեր երեխանցը տվեք մեզ։ Տեսնում ենք, որ մեր ղեկավարությունը քնած է»,-ասաց գերեվարված զինծառայողներից մեկի հայրը։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների ուղղությամբ և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
15:47 Խաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձը
10:00 Սամվել Կարապետյանը պետությանը չի սպառնում․ միակ սպառնացողը մեր թրքահպատակ վարչապետն է․ հարցում
16:27 Իրանը առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ