Մամուլ 4 տարի առաջ - 08:00 11-01-2022

«Ապրելու երկիրը» փաստացի հիմք դրեց ավարտելու դեռ նոր սկսված քաղաքական «ճանապարհը». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբեր-նոյեմբերին, ապա և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, կարծես, պետք է որ հիանալի հնարավորություն լինեին հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ դրսևորելու իրենց քաղաքական դաշտում: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ այս առումով բավական ուշագրավ էին հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության ցուցանիշները. այս նորաստեղծ քաղաքական ուժը մի շարք համայնքներում իրոք տպավորիչ արդյունքներ գրանցեց:

Սակայն այն, ինչ արեց «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնավորաբար Փարաքար համայնքում, ըստ էության, կարելի է ասել, ջուրը գցեց այն բոլոր հույսերը, որ իրենց հետ կապում էին նրանց ընտրողները: Երկար ու ձիգ օրերի բոլոլայից հետո, հիշեցնենք, Փարաքարում աննախադեպ որոշման եկան երկու քաղաքական ուժեր՝ 5 տարին բաժանելով երկու հավասար մասի. 2,5 տարի քաղաքապետ կլինի Դավիթ Մինասյանը, մյուս 2,5 տարին՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը: Ինչ վեաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որն ուներ 10 մանդատ (նշյալ երկու ուժերը միասին՝ 11), ապա որոշեցին պարզապես վայր դնել մանդատները, թեպետ մեկ անգամ ընտրություն արել էին, և իրենց թեկնածուն ընտրվել էր համայնքապետ:

«Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում»,- հայտարարել էր կուսակցությունը, սակայն ընդամենը երկու շաբաթ անց այլ որոշում կայացրեցին: Ճիշտ է, նրանք իրենց քայլը մեկնաբանեցին՝ «հանուն մեր ժողովրդի, հանուն ձեզ, մեզ տված քվեի, որ չլինեն տարաձայնություններ մեկը մյուսի նկատմամբ, մենք սա անում ենք համերաշխության ֆոնը պահպանելու համար», սակայն փաստը մնում է փաստ, որ «Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն, դրական դերակատարություն ունենալ համայնքի զարգացման հարցում:

Դժվար է ասել՝ այս ամենը ներքին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք է, թե քաղաքական կամքի բացակայություն, սակայն, շատերի կարծիքով, այս քայլով «Ապրելու երկիրը» փաստացի հիմք դրեց ավարտելու դեռ նոր սկսված քաղաքական «ճանապարհը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»