Արտաքին 4 տարի առաջ - 20:38 09-01-2022

ԱՄՆ Պետդեպը Ղազախստանից բացատրություն է պահանջել՝ ՀԱՊԿ-ին դիմելու պատճառների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կոնկրետ հարցեր ունի Ղազախստանին այն մասին, թե ինչու են նրանք ստիպված եղել դիմել ՀԱՊԿ-ին, մի կազմակերպության, որը գլխավորում է Ռուսաստանը։

«Մենք պարզաբանում ենք խնդրում այս կապակցությամբ»,- ասել է Բլինկենը։

Նա նաև հայտարարել է, որ այժմ գլխավորն այն է, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով և հարգելով նրանց իրավունքները, ովքեր ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի։

Բլինկենը քննադատել է նաև Ղազախստանի նախագահ Տոկաևի հրամանը՝ առանց նախազգուշացման կրակ բացել նրանց վրա, ովքեր զենքը վայր չեն դնի։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ դատապարտում է նման հայտարարությունն ու նման ազգային քաղաքականությունը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին