Ներքին 4 տարի առաջ - 14:39 07-01-2022

Հայաստանը չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում․ ՔՈ-ն հայտարարություն է տարածել

Մենք կարծում ենք, որ Հայաստանը իր անվտանգային մարտահրավերների այս շրջափուլում չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» կուսակցությունը:

«Ցավով և ափսոսանքով ենք հետևում Ղազախստանում ստեղծված իրավիճակին։ Ակնհայտ է, որ գործընթացի թե՛ առաջացման պատճառները, թե՛ դրանում առկա շահերը և թե՛ դերակատարների կազմը միանշանակ հետևությունների հնարավորություն չի տալիս։

Մենք կարծում ենք, որ Հայաստանը իր անվտանգային մարտահրավերների այս շրջափուլում չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում։ Այլ տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը Հայաստանը իր նպաստը պետք է բերի ոչ ռազմական ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը հղի է մի շարք անցանկալի հետևանքների ռիսկով, որոնց կառավարման վերաբերյալ որևէ պատկերացում չի ներկայացվում հանրությանը և քաղաքական ուժերին։

Մասնավորապես.

1. Բոլոր տարածաշրջաններում եռացող կոնֆլիկտների այս ժամանակաշրջանում նման նախադեպ ստեղծելով ինչպե՞ս ենք զերծ մնալու այդ բոլոր եղած և լինելիք կոնֆլիկտներում հայ զինվորների կյանքը վտանգելու առիթներից։

2. Արտաքին միջամտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները անկասկած հարցեր են առաջացնելու մի շարք աշխարհքաղաքական կենտրոններում. ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու այդ հայտարարության համար։ Իսկ եթե այդ հայտարարությունը չհիմնավորվի ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու անհիմն միջամտության համար։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք աշխարհքաղաքական հակադրության բևեռ դառնալու։

3. ՀԱՊԿ զորքերի գործողությունների վերաբերյալ Ղազախստանի ժողովրդի մի հատվածի մոտ անխուսափելիորեն առաջացող դժգոհությունը մարմնավորվելու է Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը ազգամիջյան ատելության հնարավոր դրսևորումներից։

Ըստ այդմ. անհրաժեշտ ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորները ում համար կենտրոնական տեղում Հայաստանի շահն է պետք է կառավարության ղեկավարին կանչեն բացատրություններ տալու և մանրամասն պատասխաններ ստանան հետևյալ հարցերի առնչությամբ.

1. Արդյո՞ք Հայաստանը հետայսու մասնակցելու է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կոնֆլիկտներին սեփական զորքերով։ Եվ ինչպե՞ս է դա հարաբերվում մեր անվտանգային հարցերում ՀԱՊԿ անտարբերության հետ։

2. Ինչպե՞ս և ինչ չափով է Հայաստանը պատասխանատվություն կրելու միջազգային հարթակներում ՀԱՊԿ զորքերի գործողությունների համար։

3. Ի՞նչ քանակի, ի՞նչ տեսակի զորքեր են ՀՀ ԶՈւ կազմից ուղղարկվում Ղազախստան` ի՞նչ ժամկետով և ի՞նչ իրավական գործընթացի արդյունքում։

4. Ինչպե՞ս է Հայաստանը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը հիմա և զորքերի դուրսբերումից հետո։

Կայունություն և համերաշխություն ենք մաղթում Ղազախստանի ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում